211652_close_icon
views-count2289 դիտում article-date 14:03 12-03-2016

Հայկական խաղամոլության ու թմրամոլության վիճակագրությունը` ըստ Ահարոն Ադիբեկյանի

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5300 թմրամոլ, սակայն իրական թվերը մի քանի անգամ ավել են, հասնում է ծուրջ 30 հազարի, արբեցողների պաշտոնական թիվը`2200 է, որոնցից 64–ը կանայք են: Տվյալները հրապարակվեցին «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի և հոգեբան Հրաչյա Տաթևյանի համատեղ մամուլի ասուլիսին: «Հայաստանը բավականին ակտիվ գոտում է գտնվում և խաղամոլության դրդապատճառը սոցիալական է»,- ասաց նա: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ խաղամոլության վրա վատնվող 350 միլիարդ դոլարի որոշ մասը խաղադրվում է առցանց համակարգերի միջոցով: Առհասարակ, խաղամոլության նոր տեսակ է համարվում համակարգչամոլությունը, որը համարվում է կախվածության նոր տեսակ: Ըստ հոգեբանի` կախվածության այս տեսակի համար սնուցող միջավայր է մարդու ցանկությունը` կտրվել ու փախչել իրականությունից: Ըստ մասնագետեների` վերջին շրջանում անգամ պաշտոնական տվյալների ավելացումը պայմանավորված է նրանով, որ ավելացել է նարկոլոգիական դիսպանսեր դիմողների թիվը, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է թմրամոլության ապաքրեականացմամբ: Գրանցված թմրամոլները, հիմնականում 20-30 տարեկան են:

Նմանատիպ նյութեր