Նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած 19-ամյա Սարգիսը Չարենցավան քաղաքից էր
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Չարենցավան քաղաքից է: Նա զորակոչվել էր նախորդ տարվա գարնանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: