3312 դիտում
16:31 12-03-2016
Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը և Ռոման Ամոյանը դուրս եկան եզրափակիչ
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մարտի 12-ին մրցագորգ էին դուրս եկել 59 կգ, 66 կգ, 98 կգ և 130 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները:
59 կգ քաշային Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության հասավ խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին: Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովը:
98 կգ քաշային կարգի աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին: Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը ռուս Նիկիտա Մելնիկովն է:
Նմանատիպ նյութեր
15829 դիտում
19:31 06-08-2017
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մալխաս Ամոյանը՝ հաղթելով ադրբեջանցի և թուրք ըմբիշներին, դուրս է եկել եզրափակիչ
2531 դիտում
19:28 07-10-2021
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ
23469 դիտում
18:31 21-08-2017
Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 58 վայրկյանում «ջարդեց» մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Այս բաժնից
976 դիտում
18:19 20-10-2024
Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի մրցաշարի հաղթող
1576 դիտում
14:56 20-10-2024
Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF վարկածով աշխարհի չեմպիոն
1255 դիտում
20:30 19-10-2024
«Փյունիկի» սեփականատերը Փյունիկից գնացած անչափահաս ֆուտբոլիստներին «դավաճան» է որակում․ Oragir.News