211652_close_icon
views-count2202 դիտում article-date 21:30 12-03-2016

Ավարտվեցին ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի համար կազմակերպված <<Քաղաքական մարտահրավերները Հայաստանում.Սահմանադրական բարեփոխումներ>> խորագրով դասընթացները

Մարտի 11-12-ը <<Հայաթ Փլեյս>> հյուրանոցում անցկացվեցին <<Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ>> խորագրով երկօրյա դասընթացները, որի կազմակերպիչներն էին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը(ԿԱՀ): Դասընթացներին մասնակցում էին ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի շուրջ 20 երիտասարդներ: Ծրագրի մեկնարկային օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան բանակցային հմտություններին, կոալիցիայի կազմման նրբություններին, խոսվեց սահմանադրական բաիեփոխումներից և մարդու իրավունքներից: Դասընթաների եզրափակիչ օրվա ընթացքում անդրադարձ կատարվեց առավելապես ընտրական գործընթացներին: ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանը երիտասարդներին ներկայացրեց քաղաքականության ռազմավարական պլանավորման վրա սահմանադրական բարեփոխումների ազդեցության կարևորագույն ասպեկտները և խորհրդարանական կառավարության առավելությունները: Հաջորդիվ երիտասարդներն ունեցան գործնական աշխատանք, որի ընթացքում ստացած գիտելիքների և հմտությունների հիման վրա փորձեցին ներկայացված սցենարի և առաջադրված խնդիրների շրջանակում Հայաստանում ընտրական գործընթացների ներքո մշակել քաղաքական մարտավարության հնարավորինս արդյունավետ տարբերակներ: Ծրագրի վերջին դասախոսությունը վարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը` ներկայացնելով համամասնական ընտրահամակարգի թերություններն ու առավելությունները տարբեր երկրների օրինակով: Դասընթացներն ավարտվեցին արդյունքների ամփոփմամբ, գնահատմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր