13483 դիտում
15:11 13-03-2016
Երևանում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարշակ Mercedes-ին, իսկ հետո հարվածել ծառերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Սեբաստիայի և Շահումյան 2-րդ փողոցների խաչմերուկում 30-ամյա Վազգեն Մալայանը Mercedes C180 մակնիշի 34 CO 445 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված վիճակում գտնվող Արտաշես Ղազարյանին պատկանող Mercedes 769 մակնիշի 34 OQ 426 համարանիշի ավտոքարշակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Իսկ Վ. Մալայանը քարշակին բախվելուց հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառերին, ինչից կրակ է բռնկվել ավտոմեքենայում:
Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1և 7 հրշեջ-փրկարարական ջոկատները` վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է եկել ավտոմեքենայից և տեղում բժիշկների կողմից հետազոտման ենթարկվելուց հետո հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց, քանի որ իրեն լավ է զգում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16783 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ