17219 դիտում
18:34 13-03-2016
Եկե՛ք օգնության ձեռք մեկնենք մայր և որդի Գրիգորյաններին .նրանց մեր օգնությունն է պետք .SHAMSHYAN.com-ը դիմում է խնդրանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում ՝ զորամասի մոտ է գտնվում մայր և որդի Գրիգորյանների կացարանը: Ընտանիքի մայրը ՝ 48-ամյա Սրբուհի Գրիգորյանը, ունի ոտքերի ուժեղ ցավեր և երեք անգամ ինսուլտ է տարել :
Իսկ որդին ՝ 15-ամյա Գևորգը ունի խոսքային խանգարում : Նրանք մեկ տարի է արդեն դուրս են եկել տան հարակից տարածքում տեղադրված վրանից և բնակություն հաստատել այս կենցաղային պայմաններից զուրկ տանը :
Տունը տրամադրել է հարևանը, ով այլևս քաղաքում չի բնակվում : Ընտանիքը ունի սոցիալական-կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ: Տունը խոնավ է, ցուրտ , իսկ գիշերները չեն կարողանում հանգիստ քնել կռիսների պատճառով : Գևորգը օրվա հացը վաստակելու համար հարևանին օգնում է շինարարական աշխատանքներում:
Մայրն ասաց, որ շատ ժամանակ անջատում են տան հոսանքը ՝ վարձը չվճարելու պատճառով :
Գևորգին հագուստով և սննդով օգնում են սրտացավ հարևանները : Իսկ որ ամենացավալին է, այս տանից նույնպես պետք է դուրս գան, քանի որ այդպես է պահանջում տանտերը : Նրանք գտնվում են անելանելի դրության մեջ և չգիտեն, թե որտեղ են շարունակելու ապրել :
[color=#EF2929]
Եթե կան այնպիսի բարեգութ մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնելու դժվարին իրավիճակում գտնվող այս ընտանիքին, ապա կարող են զանգահարել ընտանիքի մորը ՝ Տիկին Սրբուհուն ՝ հետևյալ հեռախոսահամարով ՝ 098521709 :[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+