211652_close_icon
views-count81182 դիտում article-date 15:00 14-03-2016

Կեղծ ոստիկանի համազգեստով ջիպավորները՝ խմած վիճակում խոշոր ավտովթարի պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արշակունյաց և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի Բանվորի արձանի մոտ, 39-ամյա Հրաչյա Զաքարյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 09 ՍՍ 699 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ու տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը (светофор), իսկ հետո տապալել երթևեկությունը կարգավորող նշանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ սպայական ջոկի տեսուչի հետ: Վարորդ Հ. Զաքարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում: Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա եղել է 0,83 տոկոս խմած: Տեսուչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում վարորդն ու իր ընկերներն ասում էին, որ աշխատում են ոստիկանությունում, դրա համար կրում են ոստիկանության ծառայողի համազգեստ և փորձում էին համոզել ՃՈ աշխատակիցներին, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի «գաի պլաշչադկա», սակայն, երբ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, բաժնի պետի ծառայության գծով տեղակալի գլխավորությամբ, կեղծ ոստիկանները դարձան «խոնարհ հարս»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ և՛ վարորդը, և՛ նրա ընկերները ոստիկանության աշխատակիցներ չեն, ինչ-որ հիմնարկությունում աշխատում են պահակ, սակայն ինչու են ոստիկանի համազգեստով, դա նույնպես պարզվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր