211652_close_icon
views-count1541 դիտում article-date 16:25 14-03-2016

Հայաստանը կմասնակցի Ֆուտբոլը Բարեկամության Համար ծրագրին

ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-2016 Երեխաների չորրորդ միջազգային ծրագիրը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ընկերության կողմից, որպես «Գազպրոմը երեխաների համար» համաշխարհային սոցիալական ծրագրի մաս: ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի նպատակը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը: ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի գործարկումն իրականացել է նրա համաշխարհային դեսպանի՝ լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի հովանու ներքո: Ծրագրի գլխավոր արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: Ծրագրի գլխավոր միջոցառումը ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Երեխաների միջազգային ծրագրի ֆորումն է, որը միավորելու է աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12-14 տարեկան երեխաներին: ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-2016 Երեխաների չորրորդ միջազգային ծրագիրը տեղի կունենա 2016 թ. մայիսի 26-ից 29-ը Միլանում: Ի թիվս 32 երկրների՝ Հայաստանը, ի դեմս ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերից մեկի, ևս կմասնակցի ծրագրին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր