211652_close_icon
views-count2237 դիտում article-date 11:17 15-03-2016

Պենտագոնը հաստատել է ԻՊ հրամանատարներից մեկի՝ աշ-Շիշանիի մահը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի օդային հարվածների արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ումար աշ-Շիշանին: BBC-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ավիահարվածը հասցվել էր մարտի 4-ին, երբ աշ-Շուշանիի ավտոշարասյունը անցնում էր Շադդադի քաղաքի մոտակայքով: Մարտի 13-ին Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ աշ-Շիշանին մի քանի անգամ կլինիկական մահ է տարել: Շիշանիի իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է: Մահվանից որոշ ժամանակ առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որում խոստացել էր ՌԴ նախագահ Պուտինին «ազատագրել Կովկասը և Չեչնիան»:

Նմանատիպ նյութեր