211652_close_icon
views-count1892 դիտում article-date 14:03 13-08-2016

Պենտագոնը հաստատել է Աֆղանստանում ԻՊ-ի ղեկավարներից մեկի մահվան լուրը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաստատել է Աֆղանստանում «Իսլամական պետության» առանցքային հրամանատարներից մեկի՝ Խաֆիզ Սայիդի սպանության մասին շրջանառվող լուրերը, հաղորդում է Interfax-ը։ Պենտագոնի տարածած հողարդագրության մեջ ասվում է. «ԱՄՆ-ի և Աֆղանստանի զինված ուժերի հատուկ ջոկատները հուլիսի 1-30-ը մի շարք օպերացիաներ են իրականացրել Նանգարհար նահանգում ԻՊ-ի դեմ։ Նույն ժամանակահատվածում Աչին շրջանում ամերիկյան ուժերն օդային հարվածներ են հասցրել ԻՊ-ի ճյուղ համարվող «Խորասան» խմբի ղեկավար Խաֆիզ Սայիդի դիրքին, ինչի արդյունքում նա սպանվել է»։

Նմանատիպ նյութեր