2193 դիտում
15:29 15-03-2016
Մարկ Գրիգորյան. «Եթե մեզ հարցնեն՝ ուզո՞ւմ եք պահպանել այդ փոքրիկ գավառական քաղաքի կերպարը, ես կասեմ՝ այո, ուզում եմ». aravot.am
Լրագրող, հաղորդավար Մարկ Գրիգորյանը, որը համագործակցել է մի շարք պարբերականների հետ Հայաստանում եւ արտերկրում, հեղինակել եւ խմբագրել է 16 գիրք, մի շարք գիտական եւ լրագրողական հոդվածներ, եղել է Երեւանի Կովկասյան ինստիտուտի հիմնադիրներից մեկը, գրում է [url=http://www.aravot.am/2016/03/15/667339/]aravot.am[/url]-ը՝ հղում անելով «168 ժամ» թերթին: Նրա հետ այս հանդիպումը հարմար առիթ էր «Անծանոթ Երեւանի» մասին մեզ պատմող հաղորդման հեղինակից իմանալու, թե ինչպիսի՞ն է նրա տեսակետը «քանդվող Երեւանի» վերաբերյալ:
[b]– Ինչպիսի՞ն է լինելու մեր քաղաքի տեսքն ապագայում։
[/b]– Բոլոր քաղաքներում կա պատմական կենտրոն, պատմական վայր, որից սկսել է զարգանալ տվյալ քաղաքը։ Բոլոր քաղաքներում այդ պատմական կենտրոնը փորձում են պահպանել։ Երևանի պատմական կենտրոնը դա գավառական ռուսական փոքրիկ քաղաքի կենտրոն էր։ Եթե մեզ հարցնեն ուզո՞ւմ եք պահպանել այդ փոքրիկ գավառական քաղաքի կերպարը, ես կասեմ՝ այո, ուզում եմ։ Ուզում եմ, որովհետև դա է մեր պատմությունը, դա է մեր քաղաքը, մենք չենք ունեցել ուրիշ պատմություն, չենք էլ ունենալու։ Ես, իհարկե, կուզենայի, որ Երևանի կենտրոնում լինեին գեղեցիկ պալատներ, մեծահարուստների հսկայական շենքեր, բայց չենք ունեցել, սա է մերը։ Ինչո՞ւ մենք պետք է մեր ունեցածից հրաժարվենք և հանուն ինչի՞։ Ես չեմ գտնում որևիցե մի շահ, փաստ, հանուն որի՝ արժեր հրաժարվել մեր պատմությունից։
[b]– Վերջերս համացանցում էր հայտնվել դերասանուհի Լալա Մնացականյանի հարցազրույցը, որտեղ կոչ կար՝ ուղղված Երևանն անխնա «քանդողներին»։ Ինչպե՞ս եք վերաբերվում նմանօրինակ բողոքի դրսևորումներին։ Եվ արդյո՞ք մեզ լսող կա։
[/b]
– Ես Լալային ճանաչում եմ, չեք պատկերացնում, թե որ տարեթվերից, քանի որ մենք միասին սովորել ենք դպրոցում։ Մենք միասին խաղացել ենք դպրոցական թատրոնում։ Հիմա կասեմ մի բան, որը տպելիս, ես խնդրում եմ ճիշտ ակցենտներով վերարտադրեք։ Այն, ինչ-որ անում են Լալան և մեր սերնդակիցները, պիտի անեին երիտասարդները, որովհետև դա երիտասարդների կյանքն ու ոլորտն է։ Երիտասարդները պիտի լինեն ավելի ռադիկալ, ավելի պահանջող, ավելի համառ։ Դա այն դաշտն է, որը մեր երիտասարդները չեն լրացնում։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2016/03/15/667339/]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր