2470 դիտում
14:25 16-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
«Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում գործում են բազմաթիվ իրանական և համատեղ ընկերություններ, ադյունավետ փոխգործակցություն է ծավալվել մասնավրապես ոչխարաբուծության և ոչխարի մսի արտահանման ոլորտում. մեր երկրում վերջին շրջանում բացվել են մի քանի սպանդանոցներ, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Սակայն երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում, և այս առումով հարկավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ընդգծելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել տարբեր ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում կապերի խորացման ու ընդլայնման համար` նախարարը մատնանշել է այն ոլորտները, որոնցում կարելի է ծավալել հաջող և արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում նախարարը նշել է մասնավորապես անասնապահության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, վերամշակման և ձկնաբուծության ճյուղերը, այդ թվում` հատուկ կարևորել է Հայաստանում խեցգետնի արտադրության կազմակերպումը` արտադրանքը տեղում իրացնելու և ԵՏՄ մյուս երկրներ արտահանելու հեռանկարով: Իրանական կողմն առաջարկել է քննարկել նաև շերամաբուծության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցը: Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկել է համատեղ ուսումնասիրել առաջարկությունն իրագործելու հնարավորությունները:
Համառոտ ներկայացնելով Գիլան նահանգի գյուղատնտեսության ներկա վիճակը` Մոհամմադալի Նաջաֆին իր հերթին շեշտել է, որ այն առանձնանում է հատկապես բարձրակարգ բրնձի, թեյի, ձիթապտղի և ձկնաբուծական արտադրանքով: Համոզմունք հայտնելով, որ այդ արտադրանքը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում` նահանգապետը նշել է, որ Հայաստանը կարող է հարմար հարթակ հանդիսանալ արտահանումների կազմակերպման համար:
Երկկողմ համագործակցությունն ավելի շոշափելի դարձնելու նպատակով նահանգապետը առաջարկել է նաև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ագրարային ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները: Ողջունելով այդ առաջարկը` նախարարը համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կապը կդրվի առավել ամուր հիմքերի վրա և կլինի փոխշահավետ ու արգասաբեր:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:
Նմանատիպ նյութեր
2577 դիտում
17:43 10-05-2019
Իրանի Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությունը այցելել է ԵՊԲՀ
3470 դիտում
14:58 31-05-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ղեկավարին
3456 դիտում
16:35 04-11-2016
Դեսպան Թումանյանն այցելել է Իրանի Գիլան նահանգ
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1060 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային