211652_close_icon
views-count57805 դիտում article-date 16:03 16-03-2016

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 24-ամյա Էմիլն ու մահացած 19-ամյա Մարին նշանածներ էին. ապրիլին պետք է տեղի ունենար նրանց հարսանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ КРАЗ-ի վարորդ Դ. Խաչիյանը զինծառայող է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրի տեղազննման ժամանակ պարզվել է, որ КРАЗ մակնիշի բեռնատարի հետնամասի լուսարձակները եղել են խոտանված, իսկ վարորդ Դ. Խաչիյանը այն վարելու ժամանակ Volkswagen Vento-ի վարորդ, 24-ամյա Էմիլ Պետրոսյանի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ պատճասռ է դարձել ողբերգական ավտովթարի, ինչի հետևանքով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի բնակչուհի, 19-ամյա Մարի Չիրաջյանը տեղում մահացել էր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Է. Պետրոսյանն ու Մ. Չիրաջյանը նշանածներ էին և ապրիլին պետք է կայանար նրանց հարսանեկան արարողությունը, սակայն ողբերգական ավտովթարը իր սև գործն արեց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/11/79351/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում` Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել էին 24-ամյա Էմիլ Պետրոսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 15 ՕՏ 207 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված Краз մակնիշի ՊԲ 9 Ս236 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ էր բռնկվել և այն վերածվել էր մոխրակույտի: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին, որը երիտասարդ աղջիկ էր` տեղում մահացել էր, ևս 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր