211652_close_icon
views-count22218 դիտում article-date 22:54 16-03-2016

«Ալմանախ» կրթահամալիրի հիմնադիր և գործադիր տնօրենը դիմել է 6-րդ վարչություն և հայտնել, որ 233 հազար դոլարի համար սպառնում են իրեն սպանել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Անժելա Հարությունյանը, և հայտնել է, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 44-ամյա Արմինե Շահինյանը, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչներ` 46-ամյա Սերգեյ Գալստյանը, 67-ամյա Վեներա Չախալյանը և 69-ամյա Խաչատուր Գալստյանը չարաշահելով իր վստահությունը` 2014-2015 թթ.-ի ընթացքում իրենից պարտքով մաս-մաս վերցրել են 463 հազար ԱՄՆ դոլար գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հարությունյանը, ով «Ալմանախ» կրթահամալիրի հիմնադիր և գործադիր տնօրենն է, հայտնել է, որ նրանք իրեն վերադարձրել են ընդամենը 230 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը հափշտակել են: Տնօրենը տեղեկացրել է նաև, որ միմյանց միջև տեղի ունեցած դատաքննության շրջանակներում արգելանքի տակ է վերցված անշարժ գույքը` երրորդ անձանց օտարելու միջոցով: Տնօրենը նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներին հայտնել է, որ Ս. Գալստյանը սպառնում է իրեն, որ կսպանի, եթե ինքը կատարվածի մասին հայտնի ոստիկանությանը կամ դատախազությանը: ԿՀԴՊ ԳՎ գխավոր վարչությունում հետաքննություն է կատարվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր