211652_close_icon
views-count31248 դիտում article-date 13:25 17-03-2016

Երևանի «գաի պլաշչադկայում ասեղ գցելու» տեղ չկա. հիմնական օրինախախտները կամ խմած էին կամ վարորդական իրավունքի վկայական չունեին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 63 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաներից 39-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Օրինախախտների հանդեպ ՃՈ-ն կազմելու է վարչական ակտեր՝ տուգանելով վերջիններիս 150-350 հազար դրամի չափով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևանի ՃՈ աշխատակիցները ավտոմեքենաների դիմապակիներին մգեցված թաղանթներ ունենալու համար վարչական պատասխանատվության են ենթարկել 176 վարորդի: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ շարունակում է կոչ անել վարորդներին, որպեսզի ելնելով իրենց իսկ անվտանգությունից՝ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենան, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր