85994 դիտում
13:02 10-01-2018
Երևանի «գաի պլաշչադկայում» ասեղ գցելու տեղ չկա. «ոսկե երիտասարդների»՝ «գոլդ» համարանիշներով BMW-ներն ու «յաշիկները» հանգրվանել են այնտեղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վերջին օրերի ընթացքում Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել մեծ թվով տրանսպորտային միջոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ օրինախախտ վարորդների մեծ մասը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանվելով 150-300 հազար դրամի չափով:
Ճանապարհային Ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ, Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում վարորդներին, որպեսզի զերծ մնան երթևեկության կանոնները խախտելուց, մտածեն անվտանգության մասին, հակառակ դեպքում, անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած տրանսպորտային միջոցից ու մակնիշից, նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+