211652_close_icon
views-count3258 դիտում article-date 22:35 17-03-2016

Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկման և վերջիններիս մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: [b]Այսպիսով՝ բարձրացել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ ամուսինների գումարային տարիքը ներկայիս 60 տարեկանից առաջարկվում է դարձել 65 տարեկան[/b]: Դա հնարավորություն կտա ծրագրում ընդգրկել ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք: Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես,[b] ներկայիս 16 մլն ՀՀ դրամն առաջարկվում է դարձնել 25 մլն ՀՀ դրամ[/b], ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: Նշենք, որ ներկայում իրականացվող տարբեր սոցիալական բնակարանային ֆինանասավորման ծրագրերում (պետական ծառայողներ, երիտասարդ մասնագետներ և այլն) ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքի սահմանափակումներ չկան: Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը նվազեցվել է և նախատեսվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Նշված հնարավորությունը գործող ծրագրով առկա էր միայն ՀՀ մարզերում ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի համար տրամադրվող հիփոթեքային վարկերի գծով: Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես,[b] ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամն առաջարկվում է դարձնել 17,5 մլն ՀՀ դրամ [/b](ձեռք բերվող բնակարանի արժեքի 70 տոկոսը), ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: Այսպիսով՝ էապես կընդլայնվեն ծրագրում ընդգրկվող բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների շրջանակը և վերջիններիս մատչելի պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկերի ծավալները, ինչն իր հերթին կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագիրը և նշել, որ կառավարությունը պատրաստ է այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական բեռ վերցնել իր վրա:

Նմանատիպ նյութեր