35737 դիտում
21:39 17-03-2016
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ЗИЛ-ն ու 07-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Սարգսյանի վարած ЗИЛ 130 34 ՍT 035 համարանիշի և Շիրակի մարզի Անիի շրջանի Ձիթհանքով գյուղի բնակիչ, 53-ամյա Արշակ Սիմոնյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 07 ՏՍ 416 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն 07-ը ամբողջովին վերածվել է մետաղաջարդոնի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է ЗИЛ մակնիշի բեռնատարը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող 07-ի վարորդին, ինչից հետո էլ ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ հետո տեղի է ունեցել բախումը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16828 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ