1997 դիտում
21:28 21-06-2019
Գյուղոլորտի պատասխանատուներն Արարատում և Արմավիրում հետևել են լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքին. արդյունքները գոհացուցիչ են
Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվող լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ այսօր այցելել են Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներ:
Այս պիլոտային ծրագրինպատակն է Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների իրականացումը և դրանց արդյունավետության գնահատումը: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու:Արդյունավետությունը գնահատելու համար նախատեսված է պարբերաբար մշտադիտարկումների իրականացում:
Ծրագրի շրջանակում վերոնշյալ երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ և անհրաժեշտ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակներիառկայությունն ու զարգացման դինամիկան։Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարիհամալիր միջոցառումների ժամանակացույց:
Մշտադիտարկումը ցույց տվեց, որ պիլոտային ծրագրի ընթացքն ու արդյունքները այս փուլում գոհացուցիչ են,իրականացված միջոցառումների շնորհիվդիտարկվում է ցեցի թռիչքների նվազում և քանակի կրճատում:
Ծրագրի շահառու ֆերմերները տեղեկացրեցին, որ ֆերոմոնային թակարդների միջոցով վնասատուի վերահսկման հնարավորությունը և դրանով իսկ արդյունավետ պայքարի իրականացումը հետաքրքրություն են առաջացրել նաև հարևան ֆերմերների շրջանում: Ռուդիկ Նազարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել երկու դաշտային սեմինար, որոնց կմասնակցեն ինչպես ծրագրում ներառված շահառու համայնքների, այնպես էլ տարածաշրջանի այլ ֆերմերներ:
Սեմինարների ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակում իրականացված միջոցատումների արդյունքները ևցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ ժամկետները: Բացի այդ, ծրագրով նախատեսված է հարավամերիկյան ցեցի և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ տպագրել խորհրդատվական-տեղեկատվական գրքույկ:
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
17:55 04-03-2016
ՍԱՊԾ-ն հրատարակել է կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույց
2233 դիտում
15:28 16-09-2019
Ամփոփվել են Արարատում և Արմավիրում լոլիկի ցեցի դիտարկման պիլոտային ծրագրի արդյունքները
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան