8327 դիտում
19:44 28-07-2015
Ինչպե՞ս պատժեցին 24-ամյա Գրիգորին, ով դաժան ծեծի էր ենթարկել քրոջը սեռական բնույթի առաջարկություն արած երիտասարդին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 24-ամյա Գրիգոր Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բերդ քաղաքի «ԼԵՎ» սրճարանի առանձնասենյակում իր քրոջը սեռական բնույթի առաջարկություն կատարելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով մեկ անգամ հարվածել էր Դավիթ Արշակյանի դեմքին, որից հետո հետապնդել և Բերդ քաղաքի Մաշտոցի 13 շենքի բակում հասել էր փախուստի դիմած Դ. Արշակյանին և ձեռքերով, ոտքերով ու հենակով դիտավորությամբ հարվածել էր վերջինիս գլխին ու մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Դ. Արշակյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Բերդի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Գրիգոր Հրայրի Մաթևոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել ազատազրկման՝ 3 /երեք/ տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
6982 դիտում
16:59 23-04-2015
24-ամյա Գրիգորը հետապնդել և դաժան ծեծի է ենթարկել քրոջը սեռական բնույթի առաջարկություն կատարած երիտասարդին
4162 դիտում
14:13 10-07-2015
21-ամյա Արշավիրը ծեծել է եղբոր կնոջը առաջարկություն արած երիտասարդին, բայց հետո բարիշել են
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին