ՀԱԿ-ը իշխանությունների հետ համաձայնության ձևաչափ է ստեղծում` 4+4+4. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը հերթական անգամ իշխանությունների հետ թաքուն բանակցելու և ինչ-որ հարցերում համաձայնության հասնելու ձևաչափ է ստեղծում՝ 4+4+4, որտեղ 4–ական ներկայացուցիչներ կունենան իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկեց ԸՕ նախագծի շուրջ բանակցել այդ ֆորմատի շրջանակներում, ինչը վերջինս չբացառեց։ Իշխանությունը կարծես թե դեմ չէ ՀԱԿ-ի հետ առանձին խոսելուն և պայմանավորվելուն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։