Մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, հայ արևորդիները կտոնեն Վահագնի ծնունդը կամ Հայոց հին Ամանորը .
Մարտի 21-ին Գառնիի հեթանոսական մայր տաճարում Հայոց արևորդիները ծիսակատարություն և տոնախմբություն են կազմակերպելու Վահագնի ծննդյան կամ Հայոց հին Ամանորի առթիվ:
Այսօր լրագրողների հետ զրույցում քուրմ Գեղամ Բեկյանն առաջարկեց ճանաչել արժեքային համակարգը, որով հայերն ապրել են հնում` հազարամյակներ առաջ:
Հիշեցնենք, որ հայկական հին տոնացույցով` Վահագնի ծնունդը կամ Հայոց Ամանորը տոնվում է մարտի 21-ին կամ ըստ իրենց` Արեգ ամսվա ամսվա Արեգ օրը:
Ըստ հայ արևորդիների տոնացույցի` Սուրբ Զատկի տոնը դարեր առաջ համընկել է Անահիտ աստվածուհուն նվիրված տոնախմբություններին, Վարդավառը՝ սիրո աստվածուհի Աստղիկին: