Այսօր Գարնանային գիշերահավասարի օրն է
Գարնանային և աշնանային գիշերահավասարները համարվում են տարվա համապատասխան եղանակների աստղագիտական սկիզբ:
2016-ի գարնանային գիշերահավասարը՝ բնության ամենայուրօրինակ երևույթներից մեկը, այսօր է ` մարտի 20-ին:
Երկիրը՝ պտտվելով իր երևակայական առանցքի շուրջը, անցնելով բևեռներով, միաժամանակ շարժվելով արևի շուրջը, Արեգակի նկատմամբ գտնվում է այնպիսի դիրքում, որ արևի ճառագայթները ընկնում են հասարակածի վրա: Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, և այդ օրերին շատ երկրներում ցերեկը գրեթե հավասարվում է գիշերվան: