211652_close_icon
views-count72037 դիտում article-date 16:27 20-03-2016

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է` գլուխը տոպրակի մեջ, պարանոցին պարանով կնոջ դի

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 6-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ընթերականների ներկայությամբ 3-րդ հարկի նշված բնակարանի դուռը բացելուց հետո միջանցքում` հատակին, հայտնաբերել են կնոջ դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի պարանոցին կա պարան, իսկ գլուխն էլ տոպրակով փակած է: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վաչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները և Արաբկիրի ոստիկանության փորձաքրեագետը, ինչպես նաև ՀՀ առողջապահության դատական բժիշկը: Ըստ նախնական տեղեկությունների` մահացածը 38-ամյա Լիկա Քերոբյանն էր և դեպքի մասին ահազանգել է նրա զարմուհին` 77-ամյա Լորետա Քերոբյանը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն` կպարզվի Արաբկիրի քննչական բաժնում կատարվող քննության ընթացքում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր