7232 դիտում
19:10 21-03-2016
Լոս Անջելեսում ընտրել են տարվա լավագույն մոդելին. ֆոտոշարք
Լոս Անջելեսի Sunset Tower Hotel հյուրանոցում կայացել է Fashion Los Angeles Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ:
Daily Front Row հրատարակչության կողմից կազմակերպված արարողության մասնակիցները պետք է ցուցադրեին իրենց նորաձև կերպարները:
Ամենամյա միջոցառման շրջանակներում ընտրվել է տարվա լավագույն մոդելը: Այս անվանակարգում հաղթել է 19-ամյա Բելլա Հադիդը, ով այս տարի մասնակցել է Միլանում ու Փարիզում կայացած նորաձևության շաբաթների ամենակարևոր ցուցադրություններին:
Պարգևատրվել են նաև Բրենդոն Մաքսվելն ու Ջիեն Յենգը` ճանաչվելով տարվա լավագույն դիզայներ և, համապատասխանաբար, տարվա ոճաբան, ինչպես նաև Լեդի Գագան` տարվա խմբագիր անվանակարգում:
Միջոցառմանը ներկա են եղել Ջենիֆեր Լոպեսը, Ջիջի ու Բելլա Հադիդները, Քրիս Ջեները ու Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեստը, Քեյթ Հադսոնը, Պամելա Անդերսոնը և շոուբիզնեսի այլ հայտնի աստղեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
11880 դիտում
20:43 27-06-2020
Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթ կլինի հուլիսի 11-ին․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Այս բաժնից
1954 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am
2035 դիտում
18:12 05-01-2025
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը․ Շարմազանով
3157 դիտում
18:05 05-01-2025
Հայտնիներ, ովքեր ամուսնացան 2024-ին. elstyle.am