1549 դիտում
20:12 21-03-2016
Օբամայի այցը Կուբա «պատմական իրադարձություն» է. Էկվադորի արտաքին գործերի նախարար
Էկվադորի արտաքին գործերի նախարար Լոնգը այս կիրակի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը դեպի Կուբա նշանավորեց՝ որպես «պատմական իրադարձություն»՝ այնուամենայնիվ գտնելով, որ Միացյալ Նահանգները պետք է շատ ավելի մեծ քայլեր անի, որպեսզի կարողանան խոսել արդարությունից:
Այս մասին հայտնում է [url=«Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը ] «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը:[/url]
Էկվադորի դիվանագետն իր Twitter- յան էջում մի շարք գրառումներ էր արել Միացյալ Նահանգների և Կուբայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է վերացնի Կուբայի շրջափակումը, պետք է փակի Գուանտամանոյի ռազմական բազան, որն իր հայեցողությամբ միշտ սպառնացել է կղզու ինքնիշխանությանը:
Արտաքին գործերի նախարարը, հիշեցնելով, որ իրենց երկիրը միշտ էլ վարել է Կուբային աջակցող քաղաքականություն, պահանջում էր նաև, որ կասեցվի օրենքի հավելվածի կիրառությունը, որը որոշակի արտոնություններ էր շնորհում Կուբայի միգրանտներին, վտանգի տակ դնում նրանց, ինչպես նաև խրախուսում արտահոսքը:
Օբաման ժամանեց Հավանա կիրակի երեկոյան՝ միտում ունենալով ծրագրային գործունեություն ծավալել այնտեղ մինչև երեքշաբթի, որից հետո կմեկնի Արգենտինա: Երկուշաբթի նախատեսվում է հանդիպումներ նախագահ Ռաուլ Կաստրոյի, երեքշաբթի՝ Հավանայի մեծ թատրոնի շենքում Կուբայի բնակչության հետ, որը ուղիղ հեռարձակումով կցուցադրվի հեռուստատեսությամբ: Բացի այդ, կմասնակցի նաև բեյսբոլի խաղի:
Օբամայի նպատակներն հիմնականում երկուսն են՝ հանդիպում ունենալ Կուբայի ժողովրդի հետ, ինչպես նաև նոր հարաբերություններ հաստատել նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ:
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
10:42 15-08-2015
Ավարտվել է Ջոն Քերրիի՝ Կուբա կատարած պատմական այցը
3268 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
Այս բաժնից
2899 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1090 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4018 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին