94225 դիտում
21:14 21-03-2016
Ռուսաստանում ավտովթարի հետևանքով մահացած 2 երեխաների 26-ամյա հոր դին Հայաստան տեղափոխելու համար ընտանիքը խնդրանքով դիմում է ՀՀ կառավարությանն ու գործարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի բնակչուհի Ռիտա Հարությունյանը երեկվանից հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, երբ գիշերը Ռուսաստանի Դաշնությունից լուր հայտնեցին, որ որդին, 26-ամյա Մակեդոն Հարությունյանը մահացել է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Ռիտան հազիվ զսպելով հուզմունքը` խնդրում էր ՀՀ կառավարությունից, նաև գործարարներից, որպեսզի օգնեն` տղայի դին Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան:
Այս տարվա փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Մակեդոնը, ով ընտանիքի գոյությունը պահպանելու համար արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն, աշխատանքային օրվա ավարտին տաքսիով ուղևորվել է տուն: Տունդարձի ճանապարահին ավտոմեքենան վթարի է ենթարկվել և Մակեդոնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում:
Մի քանի օր 26-ամյա երիտասարդը, ով 2 երեխաների հայր էր` ընկել է կոմայի մեջ ու մահացել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հարությունյանների ընտանիքը գտնվում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում: Մինչև 2014 թ.-ը ընտանիքի կարիքները հոգում էր Մակեդոնի հայրը` Հրաչիկ Հարությունյանը, ով 2014թ.-ին մահացել է շաքարային դիաբետից:
Ընտանիքի միակ եկամուտի աղբյուրը եղել է արտագնա աշխատանքից ստացված եկամուտները, որոնք իրենց հալալ քրտինքով վաստակում էին Մակեդոնն ու իր եղբայրը` Կարենը:
Մակեդոնը 2 տարի շարունակ մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ վերջին անգամ 5 ամիս առաջ էր մեկնել:
«Խնդրում եմ, որպեսզի օգնեն` տղայիս դին տեղափոխեն Հայաստան: Մայր եմ, գոնե շաբաթը մեկ անգամ կարողանամ այցելել գերեզման, թե չէ Ռուսաստանում որտեղ կթաղեն, ինչ պայմաններում` չգիտենք: Որպես մայր, որպես ծնող խնդրում եմ, օգնության ձեռք մեկնեն: Ով զավակ ունի` կհասկանա իմ վիշտը»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես միանում է որդեկորուստ մոր խնդրանքին ու վստահ է, որ տիկին Ռիտայի խնդրանքը անպատասխան չի մնա:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+