211652_close_icon
views-count109822 դիտում article-date 18:01 23-03-2016

Ռուսաստանի Դաշնությունում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 2 երեխաների հայր, 26-ամյա երիտասարդի դին տեղափոխվեց Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 23-ին, Ռուսաստանի Դաշնությունից Երևան տեղափոխվեց Երևանի բնակիչ, 26-ամյա Մակեդոն Հարությունյանի դին: Դին Հայաստան տեղափոխելու հարցում Հարությունյանների ընտանիքին օգնության ձեռք մեկնեցին երևանաբնակ Խաչատրյանների ընտանիքը և ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Վերջիններս անգամ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի առջև խնդիր էին դնում, որպեսզի չհրապարակվի իրենց կատարած օգնության մասին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հավատարիմ մնալով իր սկզբունքներին` չէր կարող չհրապարակել նրանց կողմից կատարած բարի գործը, ովքեր սատար կանգնեցին սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/21/80226/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Երևան քաղաքի բնակչուհի Ռիտա Հարությունյանը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ գիշերը Ռուսաստանի Դաշնությունից լուր հայտնեցին, որ որդին, 26-ամյա Մակեդոն Հարությունյանը մահացել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Ռիտան հազիվ զսպելով հուզմունքը` խնդրում էր ՀՀ կառավարությունից, նաև գործարարներից, որպեսզի օգնեն` տղայի դին Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան: Այս տարվա փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Մակեդոնը, ով ընտանիքի գոյությունը պահպանելու համար արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն, աշխատանքային օրվա ավարտին տաքսիով ուղևորվել է տուն: Տունդարձի ճանապարահին ավտոմեքենան վթարի է ենթարկվել և Մակեդոնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում: Մի քանի օր 26-ամյա երիտասարդը, ով 2 երեխաների հայր էր` ընկել է կոմայի մեջ ու մահացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հարությունյանների ընտանիքը գտնվում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում: Մինչև 2014 թ.-ը ընտանիքի կարիքները հոգում էր Մակեդոնի հայրը` Հրաչիկ Հարությունյանը, ով 2014թ.-ին մահացել է շաքարային դիաբետից: Ընտանիքի միակ եկամուտի աղբյուրը եղել է արտագնա աշխատանքից ստացված եկամուտները, որոնք իրենց հալալ քրտինքով վաստակում էին Մակեդոնն ու իր եղբայրը` Կարենը: Մակեդոնը 2 տարի շարունակ մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ վերջին անգամ 5 ամիս առաջ էր մեկնել: «Խնդրում եմ, որպեսզի օգնեն` տղայիս դին տեղափոխեն Հայաստան: Մայր եմ, գոնե շաբաթը մեկ անգամ կարողանամ այցելել գերեզման, թե չէ Ռուսաստանում որտեղ կթաղեն, ինչ պայմաններում` չգիտենք: Որպես մայր, որպես ծնող խնդրում եմ, օգնության ձեռք մեկնեն: Ով զավակ ունի` կհասկանա իմ վիշտը»: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր