211652_close_icon
views-count6623 դիտում article-date 16:05 22-03-2016

Քաղաքացիական պատերազմը Թուրքիան վերածում է նոր Սիրիայի. Politico

Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների և պետական անվտանգության ուժերի միջև ընդդիմությունը գնալով ուժեղանում է, գրում է Politico-ն: Թերթը նշում է, որ Դիարբեքիրից փախած տեղաբնակներն այժմ հազիվ են ճանաչում իրենց հարազատ քաղաքը, որտեղ իսկական քաղաքացիական պատերազմ է ընթանում: «Ամեն ինչ նման է Սիրիային»,-ասում է տեղի բնակիչներից մեկը: Թերթն ընդգծում է, որ Եվրոպան գրեթե որ մի ուշադրություն չի դարձնում Թուրքիայում հասունացող քաղաքացիական պատերազմի վրա, քանի որ կենտրոնացած է միայն սիրիական հակամարտության կարգավորման վրա: Իսկ Եվրամիությունն էլ ոչ մի քննադատություն չի հնչեցնում քրդերի դեմ թուրքական իշխանությունների ծավալած մարտական գործողությունների համար: Միևնույն ժամանակ փորձագետների գնահատմամբ՝ Թուրքիայից Եվրոպա են փախչում ոչ միայն այլ երկրից Թուրքիա ժամանած փախստականները, այլև Թուրքիայի քաղաքացիներ: 2015 թվականի օգոստոսից մինչ այսօր նրանց թիվը հաշվվում է ավելի քան 400 հազար:

Նմանատիպ նյութեր