211652_close_icon
views-count2800 դիտում article-date 14:16 22-03-2016

Սիրիան սկսել է միրգ-բանջարեղեն արտահանել Ռուսաստան

Սիրիան միրգ-բանջարեղենի առաջին մատակարարումն է սկսել դեպի ռուսական շուկա, հայտնում է Коммерсант թերթը: Սիրիական «Ադիք Յուրաղ» ներկրող ընկերության գլխավոր տնօրեն Ասլան Փանեշի խոսքով՝ նախորդ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ է հասել շուրջ 3 հազար տոննա ապելսինի, լիմոնի, գրեյփֆրութի, լոլիկի և կաղամբի երկրորդ խմբաքանակը: Ընկերությունը ծրագրել է շաբաթական մինչև 5 հազար տոննա միրգ-բանջարեղեն արտահանել Ռուսաստան: Այդուհանդերձ, ինչպես նշում են փորձագետները, ընկերության համար շատ դժվար կլինի գործարքներ կնքել ռուսական խոշորագույն առևտրի ցանցերի հետ, քանի որ Սիրիայում իրավիճակն անկայուն է:

Նմանատիպ նյութեր