211652_close_icon
views-count1964 դիտում article-date 10:54 22-03-2016

ԲՀԿ տարածքային կառույցներում դժգոհությունները չեն հանդարտվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ տարածքային կառույցներում դժգոհությունները չեն հանդարտվում։ Մասնավորապես՝ ԲՀԿ Տավուշի մարզի Նոյեմբերյանի կառույցը արդեն տևական ժամանակ ինքնալուծարման որոշում Է կայացրել, իսկ ԲՀԿ Նոյեմբերյանի կառույցի ղեկավար Նարինե Ղազինյանը ոչ միայն լքել Է կառույցի ղեկավարի պաշտոնը, այլև հեռացել Է կուսակցությունից։ Ինքը՝ Նարինե Ղազինյանը, հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ բավական կոպիտ ու կնոջը ոչ հարիր տոնով արձագանքելով մեր հարցադրմանը։ Որոշ տեղեկություններով՝ Նոյեմբերյանի կառույցի ղեկավարը խնդիր Է ունեցել ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր