211652_close_icon
views-count1221 դիտում article-date 23:00 08-07-2015

Հանդիպում ԲՀԿ Երևանի ավագանիում և ԲՀԿ տարածքային կառույցներում

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Երևանի ԲՀԿ ավագանու խմբակցության հետ: Քննարկվել է ԲՀԿ ավագանու կատարած աշխատանքն ու նախանշվել առաջիկա ծրագրերի օրակարգը: Քննարկվել է նաև ԲՀԿ Երևանի ավագանու համայնքային հանդիպումների ժամանակացույցը` երևանցիների հետ քաղաքի հիմնախնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար: Այնուհետև ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանն ու Միքայել Մելքումյանն աշխատանքային հանդիպում են անցկացրել ԲՀԿ Շենգավիթի և Արաբկիրի տարածքային կառույցներում: ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության և խմբակցության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, պատասխանել են երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական լրջագույն հիմնախնդիրներին առնչվող` Շենգավիթի և Արաբկիրի ԲՀԿ ակտիվի բազմաթիվ հարցերին: Վաղը ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները կշարունակեն տարածքային կառույցների ակտիվների հետ հանդիպումները: ԲՀԿ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր