Հենրիխ Մխիթարյան. Կլոպը ֆուտբոլային խելագար էր
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է Դորտմունդի «Բորուսիայի» խաղաոճը Յուրգեն Կլոպի ու Տոմաս Տուխելի օրոք:
«Կլոպը ֆուտբոլային խելագար էր. մշտական ճնշում, մրցակցի պրեսինգ, հակագրոհներ…
Իսկ երբ Տուխելը եկավ, մեր կյանքը փոխվեց: Այժմ մենք ենք խաղը տանում և ես գրոհների համար ավելի շատ ազատություն ունեմ: Տուխելի շնորհիվ ես թիմին ավելի շատ եմ օգուտ տալիս», ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրած 26 խաղում Մխիթարյանը դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: