Գվարդիոլան ֆուտբոլային խելագար է. Բոատենգ
«Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը գովսանքի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին:
«Գվարդիոլան դրական առումով ֆուտբոլային խելագար է: Եվ դա շատ լավ է մեր թիմի համար: Մրցակցությունը շատ օգտակար է թիմի համար: Դրա շնորհիվ մեր խաղամակադրակը բարձրացել է: Ես պետք է որքան հնարավոր է լավ խաղ ցուցադրեմ, որպեսզի խաղադաշտ դուրս գամ մեկնարկային կազմում»,-ասել է Բոատենգը: