211652_close_icon
views-count2240 դիտում article-date 09:27 23-03-2016

Վահան Շիրխանյանի հարազատները մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել ՔԿՀ պետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի կեսերից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները բողոքում են, որ անցած տարեվերջին, այսպես ասած, «հանցավոր» խմբի գործով կալանավորված Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Սակայն բողոքներից մեկ ամիս հետո միայն հրահանգվեց հետազոտել կալանավորվածին, որից մեկ ամիս անց նա շտապ վիրահատվեց։ Բժիշկները մի կերպ են կարողացել փրկել Շիրխանյանի կյանքը։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ Է ստացել։ Եվ, ինչպես մեզ հայտնեց Շիրխանյանի տիկինը՝ Բուրաստան Շիրխանյանը, իրենք մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանին, որը բարձր ջերմություն ունեցող, վատ քայլող ու հյուծված կալանավորին հիվանդանոցում բուժման հնարավորություն չի տալիս։ Ինչպես նաև դիագնոստիկ կենտրոնի և ՔԿՀ բժիշկներին, որոնք սխալ ախտորոշում են արել։ Նկատենք, որ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո բանդայի գործի շրջանակներում կալանավորված անձանց նկատմամբ հսկողությունը երբեմն անհարկի խստացվել Է»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր