211652_close_icon
views-count33305 դիտում article-date 20:54 15-02-2016

Երևանում 27-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի 63-ամյա կնոջը. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: ժամը 07:30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի 26 շենքի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 ԼV 239 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պարոնյան փողոցի թիվ 18 շենքի բնակիչ, 63-ամյա Պուրուճ Շիրխանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է Ճանապարահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը իր ավտոմեքենայով շտապօգնության մեքենայի հետևից գնացել է մինչև հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը Վահան Շիրխանյանի կինն է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում: Վ. Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը ընդամենը այդքանն է լսել: Իսկ, թե ինչ վնասվածքներ է ստացել Վահան Շիրխանյանի կինը, ինչպես է նրա առողջական վիճակը, որ հիվանդանոցում է գտնվում, կատարվածը պատահականություն է, թե ոչ` չի կարող ասել: [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77123/]Ավելի վաղ[/url] էլ տեղեկացրել էինք, այսօր` փետրվարի 15-ին, ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության մեծ թվով աշխատակիցներ ուժեղացված հսկողությամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական կենտրոն են տեղափոխել ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Շիրխանյանին ուղեկցում էին Կալանավայրերի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ մի քանի ավտոմեքենաներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր