9280 դիտում
13:51 23-03-2016
Ռուբեն Հայրապետյան. քանի դեռ ֆեդերացիայի նախագահն եմ, Մովսիսյանը, Կասպարովն ու Արզումանյանը ոտք չեն դնելու հավաքական. «Ֆուտբոլ+»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչու Հայաստանի հավաքականի մի շարք առաջատար խաղացողներ այլևս չեն հրավիրվելու ազգային հավաքական:
«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան:
Հավաքականը պարտվում է 0:3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչև ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե ոչ:
Իսկ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը: Նա այդ քայլով ինքն իրեն մատնեց: Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական», ասել է Հայրապետյանը:
Նմանատիպ նյութեր
6054 դիտում
15:49 13-12-2019
Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
1993 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2497 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող