11479 դիտում
14:51 23-03-2016
Հարսանիքի ժամանակ արժանապատվությունը նվաստացնող պարզաբանումներն ավարտվել են կրակոցներով
Գրիգոր Ռոբերտի Ռուբենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որս կատարելու նպատակով իր անվամբ հաշվառված <<ՄՌ-153>> տեսակի 12մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանով գտնվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի 7-րդ ուղեկալ տանող դաշտամիջյան ճանապարհահատվածում, երբ ավտոմեքենայով այնտեղ են գնացել աներորդիներ, Արտաշատ քաղաքի բնակիչներ Աշոտ և Արմեն Համլետի Բաղդասարյանները, վերջինիս կողմից Արտաշատ քաղաքում գտնվող <<Մոլորակ>> ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ իր արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն կատարելու, այնուհետև փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքները պարզելու համար և նախքան Աշոտ և Արմեն Բաղդասարյանների կողմից ավտոմեքենայից ինջնելը, նա իր որսորդական հրացանից մեկ կրակոց է արձակել օդ, որից անմիջապես հետո Արմեն և Աշոտ Բաղդասարյաններն իջել են ավտոմեքենայից և առաջացել են դեպի իր ուղղությամբ:
Գրիգոր Ռուբենյանը, Աշոտ և Արմեն Բաղդասարյաններին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նույն որսորդական հրացանից մեկ կրակոց է արձակել Աշոտ Բաղդասարյանի ոտքերի ուղղությամբ` դիտավորությամբ նրա առողջությանը` ձախ մեծ ոլոքի հրազենային, կոտորակային, բաց, բազմաբեկոր կոտրվածքների ձևով պատճառելով ծանր վնաս:
Այնուհետև, տեսնելով, որ Արմեն Բաղդասարյանը շարունակում է առաջանալ դեպի իր ուղղությամբ, երկու կրակոց էլ արձակել է նրա ոտքերի ուղղությամբ` դիտավորությամբ նրա առողջությանը աջ սրունքի միջանցիկ, աջ ծնկահոդի թափանցող, կույր, հրազենային, կոտորակային վնասվածքների, աջ մեծ ոլոքի եզրային բաց կոտրվածքի, ոլոքային նյարդի զարկերակների, սրունքի բոլոր խորանիստ մկանների, ջլերի վնասումների և ձախ սրունքի երեք հատ վերքերի ձևով պատճառելով ծանր վնաս, որից հետո հեռացել է:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1021 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am