970 դիտում
19:00 28-09-2022
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի գործադիր քարտուղարի հետ
Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ։
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, կարևորել միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Գրիգորյանը Ռեժիս Բրիլլատին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ որպես Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը, իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, վերհանված խնդիրներն ու արձանագրվող հիմնական խախտումները՝ ընդգծելով նաև պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում գրանցած առաջընթացը:
Պաշտպանը անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան և արտահերթ զեկույցներով վերհանված համակարգային խնդիրներին:
Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից սեպտեմբերի 16-ին հրապարակված արտահերթ զեկույցը՝ Պաշտպանը մատնանշել և հստակ օրինակներով գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմի, այնպես էլ վերջին ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումները, զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները:
Գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատը ներկայացրել է Կոմիտեի մանդատի առանձնահատկությունները, մատնանշել Կոմիտեի կողմից Հայաստանին արված առաջակությունների իրականացման նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկման կարևորությունը: Գործադիր քարտուղարը տեղեկացրել է Պաշտպանին 2023թ. նախատեսվող Հայաստան մոնիթորինգային այցի մասին:

Նմանատիպ նյութեր
11479 դիտում
14:51 23-03-2016
Հարսանիքի ժամանակ արժանապատվությունը նվաստացնող պարզաբանումներն ավարտվել են կրակոցներով
Այս բաժնից
1594 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին