211652_close_icon
views-count2224 դիտում article-date 11:13 10-03-2016

Ուկրաինան պատրաստ է փոխանակման միջոցով վերադարձնել օդաչու Նադեժդա Սավչենկոյին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է գերիների փոխանակում կատարել Ռուսաստանում պահվող օդաչու, ազգային պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին վերադարձնելու համար: Այդ մասին նա հայտնել է երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում ունեցած հանդիպման ժամանակ: «Եթե հարցն այնպես դրվի, որ պատրա՞ստ եմ ես, արդյոք, փոխանակում կատարել, ես այսօր առաջին անգամ կասեմ՝ այո՛: Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, պատրաստ եմ օգտվել իմ սահմանադրական լիազորություններից և փոխանակել Նադեժդային և նրան տուն վերադարձնել»,-ընդգծել է Պորոշենկոն: Հիշեցնենք, որ Ն. Սավչենկոն մեղադրվում է ռուս լրագրողի սպանության մեջ:

Նմանատիպ նյութեր