211652_close_icon
views-count2449 դիտում article-date 14:34 21-03-2016

Դատարանը օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել. ավելի ուշ կհրապարակվի պատժաչափը

ՌԴ Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ ռուս լրագրողների մահվան մեջ, հաղորդում է Tass գործակալությունը: Դատարանի վճռով՝ Սավչենկոն մեղավոր է ճանաչվել Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության, ինչպես նաև ՌԴ պետական սահմանը անօրինական կերպով հատելու և խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սավչենկոն, նա չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը: Մարտի 22-ին կհրապարակվի վերջինիս պատժաչափը:

Նմանատիպ նյութեր