Գերմանիան ու Մեծ Բրիտանիան կոչ են անում անօրինական միգրանտներին շտապ վերադարձնել Թուրքիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Գերմանիաի կանցլեր Անգելա Մերկելը գտնում են, որ անհրաժեշտ է ամենակարճ ժամանակահատվածում Հունաստանի կղզիների մոտ կուտակված անօրինական միգրանտներին վերադարձնել Թուրքիա, փոխանցում է Ria Novosti-ն:
Հեռախոսազրույցում վերջիններս քննարկել են Եվրամիության ու Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի իրագործումը և որ Թուրքիայի իշխանությունները պարտավոր են վերահսկել իրավիճակը և ջանքեր ներդնել՝ միգրանտներին չթույլատրելու հայտնվել հունական կղզիների մոտ:
Հիշեցնենք, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: Այն ենթադրում է Թուրքիայի տարածքով ճանապարհով հունական ափեր հասած միգրանտների վերադարձ Թուրքիա: