4782 դիտում
09:58 24-03-2016
Արմեն Մուրադյանը մայիսին ազատվելու է նախարարի պաշտոնից և աշխատանքի է անցնելու ԱՀԿ-ում. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։ Նշվում է նաև ապագա նախարարի անունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան։
ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, հերքեցին նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքերը։
Բանն այն է, որ փետրվարի վերջին Հայաստան էր ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինը, և նա Արմեն Մուրադյանին է փոխանցել գրասենյակի ղեկավարի առաջարկը, այն է այս տարի Ժնևում կայանալիք ԱՀԿ հերթական՝ 69-րդ վեհաժողովում ստանձնել փոխնախագահի պաշտոնը։ Առողջապահության նախարարությունից ընդգծեցին, որ Մուրադյանն այդ համաժողովին հրավիրվում է որպես ՀՀ առողջապահության նախարար, և միջոցառումը տևելու է ընդամենը մի քանի օր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1143 դիտում
14:17 15-09-2014
Արմեն Մուրադյանը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին
1624 դիտում
13:43 24-06-2021
2021 թ. մայիսին ունենք 86962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թ. մայիսին. Փաշինյան
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»