211652_close_icon
views-count1826 դիտում article-date 15:37 24-03-2016

ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելեց “Mitt 2016”-ի ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար

Մարտի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մասնակցեց “Mitt 2016” շրջագայության և զբոսաշրջության մոսկովյան միջազգային 23-րդ ցուցահանդեսի բացման արարողության: Դեսպանը այցելեց Հայաստանի տաղավարը, որտեղ, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացված էին 16 ընկերություն Հայաստանից և Արցախից: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի ուղեկցությամբ, Օլեգ Եսայանը շրջեց տաղավարով և ծանոթացավ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտի զանազան ծառայությունները ներկայացնող ընկերությունների արտադրանքին: Մինչև մարտի 26-ը շարունակվող մոսկովյան միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարի ներքո զբոսաշրջային ընկերություններից բացի, ներկայացված են նաև հյուրանոցային, ավիացիոն, առցանց ամրագրման ոլորտում գործող հայկական ընկերություններ:

Նմանատիպ նյութեր