211652_close_icon
views-count3658 դիտում article-date 22:48 24-03-2016

Անգլիայի հավաքականի նախկին խաղացողը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման. տեսանյութ

Անգլիական դատարանը «Սանդերլենդի» ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնին դեռահասների նկատմամբ ոտձգության համար դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Բացի այդ, Ջոնսոնը 50 հազար ֆունտ կվճարի դատական ծախսերի համար: Դատավճիռը կայացրած դատավոր Ջոնաթան Ռոուզը նշել է, որ Ադամ Ջոնսոնն իմացել է, որ տուժած աղջիկը դեռահաս է եղել, սակայն միևնույն է, ցանկացել է նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ: 28-ամյա Ջոնսոնը դատարանում համաձայնվել է մեղադրանքի երկու կետերի հետ: Իր մեղքոը խոստովանելուց հետո «Սանդերլենդը» խզել է նրա հետ պայմանագիրը: Բացի այդ, ֆուտբոլիստը զրկվել է Adidas-ի հետ գովազդային համաձայնագրից: Նշենք, որ Ադամ Ջոնսոնը 2010-2012 թվականների 12 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր