211652_close_icon
views-count9920 դիտում article-date 16:56 26-10-2016

«Բորուսիայի» նախկին խաղացողը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Բրազիլական դատարանաը Մյոնխենգլադբախի նախկին ֆուտբոլիստ Մարսելո Պլեչին թմրանյութերի բիզնեսով զբաղվելու համար դատապարտեց 9 տարվա ազատազրկման: Պլեչը 11 ամիս արդեն կալանքի տակ էր բրազիլական Կասկավել քաղաքում` սպասելով դատարանի վճռին: Բանտից նա մինչև 2019 թվականի հունիսի 10-ը չի կարող դուրս գալ` նույնիսկ օրինակելի վարքագծի դեպքում: 2022թ. հունվարի 4-ին Պլեչը կարող է վաղաժամ-պայմանական ազատ արձակվել: 40-ամյա բրազիլացին ձերբակալվել էր 2015թ. նոյեմբերին: Նրա մոտ հայտնաբերվել էր 793 կգ մարիխուանա: Պլեչը Բունդեսլիգայում հանդես է եկել Մյոնխենգլաբախի «Բորուսիայում» (1999-2005) և «Կայզերսլաուտերնում» (2005-2006):

Նմանատիպ նյութեր