Հենրիխ Մխիթարյան. Ֆուտբոլը կորցրեց լեգենդին
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ցավակցությունն է հայտնել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, հոլանդացի Յոհան Կրոյֆի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/24/80507/]մահվան[/url] կապակցությամբ:
«Ֆուտբոլը շատ հասարակ խաղ է, բայց հասարակ ֆուտբոլ խաղալը ամենաբարդն է», մեջբերել է Կրոյֆի խոսքերը հայ ֆուտբոլիստն ու նշել. «Իր հասարակ ու գեղեցկագույն խաղի շնորհիվ նա ֆուտբոլը արվեստի վերածեց: Ֆուտբոլը կորցրեց լեգենդին», իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը: