211652_close_icon
views-count2511 դիտում article-date 18:57 25-03-2016

Բելգիան հաստատել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու իր մտադրությունը

Բելգիան հաստատել է Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի կազմում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը ռմբակոծելու մասին իր մտադրությունը: Այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը` Ջոն Քերիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է սերտորեն համագործակցել Բելգիայի հետ:

Նմանատիպ նյութեր