211652_close_icon

Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում փախստականների համար անվտանգ գոտիներ ստեղծելու իր մտադրությունը

views-count2967 դիտում article-date 12:43 26-01-2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ մտադիր Սիրիայում անվտանգ գոտիներ ստեղծել փախստականների համար։ «Ես հաստատ անվտանգ գոտիներ կստեղծեմ Սիրիայում մարդկանց համար։ Կարծում եմ, որ Եվրոպան սարսափելի սխալ թույլ տվեց, երբ թույլատրեց միլիոնավոր մարդկանց մուտքը Գերմանիա և այլ երկրներ։ Այն ամենը, ինչ մեզ մնացել է տեսնել, այն աղետն է, որն այժմ առկա է այնտեղ»,-ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը ընդգծել է, որ չի ցանկանում եվրոպական սցենարի կրկնություն ԱՄՆ-ում և շուտով կներկայացնի իր մշակած նախագիծը։

Նմանատիպ նյութեր