211652_close_icon
views-count1318 դիտում article-date 20:00 25-03-2016

Քննարկվել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին ու բռնության դեմ պայքարին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրավիճակային գնահատման մեթոդաբանութուն» ձեռնարկը։ Կլոր սեղանին մասնակցել են Երևանի քաղաքապետին կից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հարցերով հանձնաժողովի և վարչական շրջանների աշխատանքային խմբերի ադամները, ինչպես նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկել են մասնավորապես մայրաքաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման, դրանց մասին իրազեկման, սեռերի իրավահավասարության և բռնության դեմ պայքարի միջոցներում տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցության վերաբերյալ հարցեր։ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը հիմնվում է օրենսդրության և ոլորտում պետության ստանձնած միջազգային պարտավորությունների վրա։ Այս սկզբունքը համարվում է սոցիալական արդարության հասնելու, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման և երկրի կայուն զարգացման երաշխիք։ Այստեղ մեծ է նաև մեր դերը: Պետք է ընդգծեմ, որ բաժինը, արձագանքելով յուրաքանչյուր դեպքի, հետամուտ է լինում բարձրացվող հարցերի լուծմանն ու նաև ինքներս ենք պարբերաբար հանդես գալիս նոր առաջարկներով, որոնք, իսկապես, կարող են լուծում տալ հաճախակի բարձրացվող խնդիրներին»,-նշել է  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր